cf. Յողդողդեցուցանեմ.
κατασείω exagito προσίστημι offendo σαλεύω moveo, agito. Խախտել. խարխարել. շարժլել. տատանել. յուզել. վրդովել.
Եհան ի մտաց զահն եւ զկասկածն։ Որ յողդողդէր զմիտս լսողացն։ Յողդողդել զքարոզութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 9. 11։ եւ Ոսկ. հռ.։)
Զանմեղս յողդողդեն. կատարելոց ինչ օգուտ ոչ լինին (ոյք ի լեզուս եւեթ խօսին). (Եփր. ՟ա. կոր.։)
Եթէ գթասցի եւ ողորմեսցի, միթէ անիրաւութի՞ւնն յողդողդեաց զնա. (Եփր. համաբ.։)
Ոչ կարաց յողդողդել զնա. (Լմբ. պտրգ.։)
Եւ յողդողդեալ գերի գնայցէ. (Նաւ. ՟Գ. 10։)
Ոչ շարժեցաւ կամ յողդողդեցաւ՝ թիւրեալ ի հաւատոց անտի. (Եփր. ՟բ. կոր.։)
Զյողդողդեալսն վերստին հաստատէր. (Խոսր.։)
Նախ հաստատեսցին, եւ ապա յողդողդեսցին. (Երզն. մտթ.։)